Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Քիչ խոսեք Մաքսային միությունից

Քիչ խոսեք Մաքսային միությունից
20.05.2014 | 15:24

Հովիկ Աբրահամյանն առաջարկում է քիչ խոսել Մաքսային միությանը միանալու դեպքում ՀՀ և ԼՂՀ միջև մաքսակետերի մասին: Այս հարցով այսօր խորհրդարանում նրան դիմեց Ալեքսանդր Արզումանյանը և նշեց. «Դուք կարո՞ղ եք այստեղ հայտարարել, որ եթե նման պահանջ առաջ քաշվի, դուք կհրաժարվեք Մաքսային միությանն անդամակցելու գործընթացից»: Պատգամավորը նաև ասաց, որ ՄՄ հիմնադիր երկրների նախագահները և առանձին չինովնիկներ պարբերաբար բարձրացրել են այն հարցը, որ Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում պետք է մաքսակետեր տեղադրվեն ՀՀ և ԼՂՀ միջև: «Այդ մասին քիչ խոսեք: Շատ խոսելը խանգարում է բանակցություններին: Մենք ուզում ենք, որ լինի այնպես, ինչպես ուզում ենք, բայց դրա մասին կխնդրեմ, որ քիչ խոսեք»,-հորդորեց Հովիկ Աբրահամյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ